Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուկրաինական հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանությանը 102-րդ տարելիցին նվիրված սոցիալական հոլովակ է ցուցադրվել

Ուկրաինական հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանությանը 102-րդ տարելիցին 
նվիրված սոցիալական հոլովակ է ցուցադրվել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի տարբեր շրջաններում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ավելի քան 40 միջոցառումներ են կազմակերպվել:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները սկսվել են դեռևս ապրիլի 17-ին` Ուկրաինայում հայերի միության և Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած համատեղ ծառատունկով:   

Իսկ ապրիլի 24-ին Ուկրաինայի տարբեր շրջաններում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ֆլեշ-մոբեր, հիշատակի երեկոներ, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, ծաղիկների խոնարհման արարողություններ և այլ միջոցառումներ են կազմակերպվել:

Բացի այդ, Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվել է  հոգեհանգստյան կարգ: Կիևում հոգեհանգստյան կարգը իրականացրել է Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հոգեհանգստի կարգին մասնակցություն են ունեցել ուղղափառ, կաթոլիկ և այլ եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկա է գտնվել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Ապրիլի 24-ին նաև Ուկրաինայի տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվել է սոցիալական տեսահոլովակ` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am