Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ապրիլի 24-ին ներկայացնելու ենք հայ ժողովրդի հավաքական ուժը. Սերգեյ Սմբատյանը՝ Համահայկական նվագախմբի համերգի մասին

Ապրիլի 24-ին ներկայացնելու ենք հայ ժողովրդի հավաքական ուժը. Սերգեյ Սմբատյանը՝ Համահայկական նվագախմբի համերգի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական նվագախումբը մեր հավաքականության խորհրդանիշն է։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Մեծ պատասխանատվությամբ և հույզերով եմ սպասում Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի համերգին: Ապրիլի 24-ին ներկայացնելու ենք հայ ժողովրդի հավաքական ուժը։ Համահայկական նվագախումբը մեր հավաքականության խորհրդանիշն է։ Այստեղ ոչ միայն խտացված է մեր ստեղծագործական, կատարողական ներուժը, այլև ամփոփված է մի շատ կարևոր գաղափար՝ միասնականության, համագործակցության գաղափարը։ Մենք առանձին-առանձին գուցե հասնենք որոշակի հաջողությունների, սակայն հաջողություններն ավելի շոշափելի են, երբ գործում ենք միասին, մեր նպատակները ավելի մեծ ու հեշտ հասանելի են, եթե աշխատանքը կատարվում է թիմային։ Համահայկական նվագախումբը հենց այդ հավաքականությունն է: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող տաղանդավոր արտիստներից յուրաքանչյուրն իր նվիրումն է բերում հայրենիքին»,- ասաց Սերգեյ Սմբատյանն՝ ավելացնելով, որ այս նախագիծը ՝ խնկարկում է անցյալի հիշատակը և նշում հաղթական վերածնունդը։

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականություն դարձած «Համահայկական նվագախումբ» նախագիծը համախմբում է 20 երկրի 70 հայ պրոֆեսիոնալ երաժիշտների։ Ապրիլի 24-ին նրանք կկատարեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Սերգեյ Սմբատյանը հինգ դիրիժորներից մեկն է, ովքեր ապրիլի 24-ին ղեկավարելու են նվագախմբի անդրանիկ համերգը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am