Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուղղափառ հոգեւորականը հաղթել Է ուկրաինական «Ձայն»-ում

Ուղղափառ հոգեւորականը հաղթել Է ուկրաինական «Ձայն»-ում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-ամյա ավագ քահանա Ալեքսանդր Կլիմենկոն դարձել Է «Երկրի ձայնը» ուկրաինական երաժշտական շոուի հաղթողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ին հայտնել Է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու կայքը:
Նախագծում նրա ղեկավարը եղել Է երգչուհի Թինա Կարոլը: Երգի մրցույթի եզրափակիչում Կլիմենկոն կատարել Է Նիկոլայ Մոզգովոյի «Մայրական սեր» կոմպոզիցիան:
Հաղթելով մրցույթում՝ հոգեւորականն ստացել Է անվճար երգ ու հոլովակ ձայնագրելու, ինչպես նաեւ «Հիթ ՖՄ» ռադիոյով եռամսյա ռոտացիայի իրավունք եւ բնակարան Կիեւում: Ինչպես նշում Է Mignews պորտալը, բոլոր մրցանակները, բացի բնակարանից, Կլիմենկոն տվել Է երկրորդ տեղն զբաղեցրած երգչուհուն՝ Ինգրեդ Կոստենկոյին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am