Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

230 հազար դոլարով վաճառել են «Տիտանիկի» ուղեկցորդուհու մուշտակը

230 հազար դոլարով վաճառել են «Տիտանիկի» ուղեկցորդուհու մուշտակը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Henry Aldridge&Son աճուրդում վաճառել են այն մուշտակը, որը պատկանում Էր «Տիտանիկ» նավում աշխատող ուղեկցորդուհիներից մեկին: Ինչպս հաղորդել Է Xinhua-ն, աճուրդով այն վաճառվել Է 232 հազար դոլարով: Գնորդի անունն առայժմ չեն հատնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Վերնազգեստը պատկանել Է Մեյբլ Բենետին, որին հաջողվել Է փրկվել խորտակվող նավից: Հեռանալով նավից՝ նա մուշտակը հագել Է գիշերաշապիկի վրայից: Կնոջ ընտանիքը մուշտակը վաճառել Է 1999 թվականին, դրանից հետո այն ցուցադրվում Էր թանգարանում:  
«Տիտանիկ» անդրատլանտյան շոգենավը խորտակվել Է 1912 թվականի ապրիլի 15-ին իր առաջին ուղերթի ժամանակ՝ բախվելով այսբերգի: Դրա հետեւանքով զոհվել Է 1496 մարդ, 712 հոգի փրկվել Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am