Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արծվիկ Մինասյանը ցանկանում է երկրի զարգացմանը նպաստել մնալով բնապահպանության նախարարի պաշտոնում

Արծվիկ Մինասյանը ցանկանում է երկրի զարգացմանը նպաստել մնալով բնապահպանության նախարարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այն կարծիքին է, որ բնապահպանության նախարարությունը պետք է դառնա երկրի զարգացման կարևոր հենասյունային գերատեսչություններից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարն ապրիլի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ցանկություն հայտնեց նոր կառավարության կազմում  պահպանել ներկայիս պաշտոնը:

«Եթե իմ նախասիրությանն է մնում, ապա միանշանակ է, որ ես համարում եմ սա այն ոլորտը, որ պիտի դառնա երկրի կայուն զարգացման հենասյուներից մեկը, որի համար բոլոր հիմքերը և տնտեսական պրակտիկ մեխանիզմները կան: Այդ տեսանկյունից գործադիրում այս դիրքը շատ ավելի օգտակար կարող է լինել երկրի համար, քան խորհրդարանում գտնվելը: Չնայած` կարոտում եմ, սիրում եմ խորհրդարանական աշխատանքը, և, բնականաբար պետք է մի բանից քեզ զրկես, որպեսզի ինչ-որ հաջողություն արձանագրես»,- ասաց նախարարը:

Հայաստանում ապրիլի 2-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Նորաստեղծ խորհրդարանի առաջին նիստի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր գործադիր մարմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am