Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները

Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ,  22   ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները: Մարզում հիմնականում իրականացվում են գարնանացան գարու ցանքեր: Այն ընդգրկում է մոտ 12 հզ հեկտար տարածք՝ հիմնականում Ախուրյանի, Անիի  և Արթիկի ներքին գոտում: Աշխատանքներին որոշ չափով խոչընդոտում են բնակլիմայական պայմանները՝  տեղումները: Այդ իսկ  պատճառով, անցած տարվա համեմատ, մարզում գարնանային գյուղատնտեսական աշխատանքները բավական ուշ են մեկնարկել:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Դա, ըստ պատասխանատուի, իր բացասական ազդեցությունը կունենա բերքի վրա: «Ուշ ցանված գարին, չի տալու այն արդյունքն, ինչ ժամանակին արվածը: Այս տարի ուղիղ մեկ ամիս հետ է ընկել աշխատանքը»,- նշեց Մովսես Մանուկյանը:
Այս տարի ծրագրված է իրականացել նույնքան ցանք, որքան անցած տարի ՝ մոտ 19 հազար հեկտար: «Անցած տարի մարզում մոտ 3 հազար հեկտար պակաս աշնանացան ցորենի ցանքս ունեցանք՝  «ՀՀ կառավարության սերմնարտադրության ծրագրի» շրջանակներում համայնքների կողմից ունեցած պարտքի պատճառով: Հիմա իրականացնում ենք այդ պարտքի հավաքագրումը, իսկ այն համայնքները, որոնք չեն հավաքագրում կամ թերանում են, այդ համայնքների գործերը լուծվում է դատական կարգով: Այնպես որ, ամեն ինչ անելու ենք, որ այս գումարը հավաքագրվի և օգոստոսին նորին իրականացվի այդ ծրագիրը»,-նշեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը՝ փաստելով որ խոսքը մարզի 60 համայնքի մասին է՝ ընդհանուր 120 մլն դրամ գումար:  
Միևնույն ժամանակ, մարզում շարունակվում է ՀՀ կառավարության կողմից   գարնանացան գարու սերմնացուի տրամադրման գործընթացը՝  1 կիլոգրամը 130 դրամ արժեքով տնտեսությունները ձեռք են բերում Գյումրու սելեկցիոն կայանից: «230 տոննայից մոտ  120 տոննա տրամադրվել է: Ծրագիրն ընթացքի մեջ է: Հնարավոր է գարու և կորնկանի սերմնացու ներկրվի նաև ՌԴ-ից, իսկ առվույտի սերմնացու մարզում առկա է»,- նշեց Մովսես Մանուկյանը: 
Մարզում իրականցվու են նաև հողի նախապատրաստական աշխատանքներ՝ կարտոֆիլի ցանքսերի  համար:Մարզում կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրանների տունկը կսկսվի մոտավորապես մայիս 10-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am