Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Քլինթ Իսթվուդը ֆիլմ Է նկարահանելու 2015 թվականին Եվրոպայում ահաբեկչության կանխման մասին


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Քլինթ Իսթվուդն իր հերթական ֆիլմը կնկարահանի երեք ամերիկացիների մասին, որոնք 2015 թվականի ամռանն օգնեցին կանխել ահաբեկչական գործողությունը Փարիզ մեկնող ճեպընթաց գնացքում: Ինչպես հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը, կինոնկարի նկարահանումները տեղի կունենան Warner Bros ստուդիայում:    
Կինիոնկարի հիմքում կդրվի «Փարիզ մեկնող 15:17-ի գնացքը. իրական պատմություն ահաբեկչի, գնացքի եւ երեք ամերիկացի հերոսների մասին»(The 15:17 to Paris: The True Story of a Terrorist, a Train, and Three American Heroes) գիրքը: Այն իրենից ներկայացնում Է երեք ընկերների՝ Thalys ճեպընթաց գնացքում իսկական իրադարձություների մասնակիցների՝ Էնթոնի Սեդլերի, Ալեք Սքառլաթսոնի եւ Սփենսեր Սթոունի հիշողությունները: Պատահարի նրանց վարկածը շարադրել Է ԱՄՆ-ում հայտնի գրող Ջեֆրի Սթեռնը, որը թղթակից Է աշխատել Աֆղանստանում եւ Քաշմիրում, որը հրապարակվել Է այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են «Ատլանտիկը», Foreign Policy-ն, «Էսքվայրը», TIME-ը, Newsweek-ը եւ շատ այլ հրատարակություններ:      
2015 թվականի օգոստոսին ծնունդով Մարոկոյից 26-ամյա Այուբ ալ Քազանին հրաձգություն Է բացել Ամստերդամից Փարիզ մեկնող ճեպընթաց գնացքի վագոնում: Ծայրահեղականն արագորեն չեզոքացվել Է գնացքի բրիգադի անդամների եւ ուղեւորների կողմից, որնոց թվում եղել են երեք ամերիկացիները: Նրանցից մեկը ծառայություն Էր անցնում Օրեգոնի նահանգի Ազգային գվարդիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում: Առանց նրանց օգնության ահաբեկիչը կարող Էր սպանել զգալի քանակությամբ մարդկանց, գնացքում կար 554 ուղեւոր:     
88-ամյա Քլինթ Իսթվուդը խաղացել Է 59 կինոնկարներում եւ նկարահանել Է շուրջ 40 ֆիլմ: Դրանցից ամենահայտնիներն են ռեժիսոր Սերջիո Լեոնեի վեստեռնի դասական «Լավը, վատը եւ չարը» (Il buono, il brutto, il cattivo, 1966), «Կեղտոտ Հարին»(Dirty Harry, 1971), «Բարձրագույն ուժ» (Magnum Force, 1973), «Փախուստ Ալկատրասից» (Escape from Alcatraz, 1979), «Չներվածը» (Unforgiven, 1992), «Մեդիսոնի օկրուգի կամուրջները» (The Bridges of Madison County, 1995):  
Նրա ռեժիսորական աշխտանքների թվում կարելի Է առանձնացնել «Միլիոնանոց փոքրիկը»(Million Dollar Baby, 2004), «Խորհրդավոր գետը»(Mystic River, 2003) եւ «Նամակներ Իվոձիմայից» (Letters from Iwo Jima, 2006): «Չներվածը» եւ «Միլիոնանոց փոքրիկը» «Օսկար» մրցանակ են շահել «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ