Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Fox-ը ձմռանը կցուցադրի «Գաղտնի նյութերի» նոր սերիաները


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fox ամերիկյան հեռուստաընկերությունն ապրիլի 20-ին հայտարարել Է 90-ական թվականներին ժողովրդականություն վայելող «Գաղտնի նյութեր»  սերիալի նկարահանումների շարունակման մասին. նոր սերիաների թողարկումը նախատեսված Է 2017 թվականի վերջին-2018 թվականի սկզբին, տեղեկացնում Է «Արմեպրես»-ը: 
Ինչպես միշտ, հանդիսատեսների առջեւ կներկայանան Հետաքննությունների համերկրային բյուրոյի գործակալներ Ֆոքս Մալդերը եւ Դանա Սքալին, որոնք բացահայտում են առեղծվածային հանցագործությունները: Առաջվա նման գլխավոր դերերը կխաղան Դեւիդ Դուխովնին եւ Ջիլիան Անդերսոնը: Պրոդյուսերը կլինի սերիալի ստեղծող Քրիս Քարթերը:
«Կուլտային գործող անձինք, հետաքրքիր սցենար եւ համարձակ հերոսներ. ահա հիանալի սցենարի գլխավոր բաղադրիչները: Եվ հենց դրա շնորհիվ են «Գաղտնի նյութերը» կարողացել ազդեցություն գործել միլիոնավոր երկրպագուների վրա ամբողջ աշխարհում,-հայտարարել Է Fox-ի նախագահ Դեւիդ Մեդենը:- Քրիսի կրեատիվությունը Դեւիդի եւ Ջիլիանի փայլուն խաղի հետ միասին շարունակում են սնուցել այդ մշակութային ֆենոմենը, եւ մենք անհամբերությամբ ենք սպասում, թե ինչպես են Մալդերը եւ Սքալին կրկին գաղտնիքներ բացահայտելու «Գաղտնի նյութերի» նոր գլխում: 
Այս հայտարարությունից անմիջապես հետո Անդերսոնը Twitter-ի իր Էջում զետեղել Է Դուխովնիի հետ համատեղ լուսանկարները, իսկ նրա գործընկերը՝ թվով 11-րդ եթերաշրջանի գովազդային պլակատը՝ դրանով իսկ հաստատելով, որ հանդիսատեսները շուտով տեսնելու են նոր սերիաները:  
Սերիալն առաջին անգամ Էկրան Է բարձրացել 1993 թվականի սեպտեմբերին եւ ավարտվել 2002 թվականի մայիսին: Ինը եթերաշրջանների ընթացքում ցուցադրվել Է 202 սերիա: Բացի այդ,  թողարկվել Է երկու լիամետրաժ ֆիլմ՝ «Գաղտնի նյութեր. Պայքար ապագայի համար» (1998 թ.) եւ «Գաղտնի նյութեր. Ցանկանում եմ հավատալ» (2008 թ.) ժապավենները: 
Դրանից հետո զգալի ընդմիջում Է եղել, բայց 2016 թվականին Fox-ը թողարկել Է վեց նոր Էպիզոդ: Հանդիսատեսի լսարանը կազմել Է 16 միլիոն մարդ: Եվս մեկ եթերաշրջան ստեղծելու որոշումը սենսացիա չի դարձել. տակավին այս տարվա հունվարին Մեդենը լրագրողներին հայտնել Էր, որ նկարահանումները շարունակվելու են, հարկավոր Է միայն համաձայնեցնել հեղինակային կազմի գրաֆիկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ