Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Ապրիլ

«Մանչեսթեր Յունայթեդը» ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպայի լիգայի եզրափակիչ. Մխիթարյան


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է բելգիացիների հետ խաղի արդյունքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղն ավարտվել է 2:1 հաշվով «կարմիր սատանաների» հաղթանակով: Հաղթական գոլը 107-րդ րոպեին խփել է Մարկուս Ռաշֆորդը:

«Այ թե խաղ էր: Մենք ևս մեկ քայլ արեցինք դեպի Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք, շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Իսկ Մարկուս Ռաշֆորդի գոլն ուղղակի հիասքանչ էր»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հայ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլի հեղինակն է դարձել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում բելգիական «Անդերլեհտի» հետ խաղում: 

Հաղթանակը Եվրոպայի լիգայում նաև հնարավորություն կտա «կարմիր սատանաներին» մասնակցել Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղաշրջանին, եթե թիմին չհաջողվի անհրաժեշտ որակավորումը ստանալ Անգլիայի առաջնության արդյունքներով:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ