Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Քարանձավները վարձակալության են տրվում զբոսաշրջության զարգացման նպատակով. Արմեն Ամիրյան

Քարանձավները վարձակալության են տրվում զբոսաշրջության զարգացման նպատակով. 
Արմեն Ամիրյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 28-ից պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարել: Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարը կարծում է, որ ցանկացած քարանձավ կամ պատմամշակութային հուշարձան կարելի է պատշաճ մակարդակով պահպանել, եթե դրա շահագործումն իրականացվի ճիշտ կանոններով:

«Քարանձավները վարձակալության են տրվում միայն զբոսաշրջության զարգացման նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Նրա խոսքով`այսօր մեր քարանձավները բարձիթողի և անմխիթար վիճակում են:

«Մենք արձանագրել ենք դեպքեր, երբ մարդիկ ապօրինի գումար են վերցնում զբոսաշրջիկներից ու նրանց թույլ տալիս մտնել քարանձավներ, իսկ այդ գործընթացը ոչ ոք չի վերահսկում: Ունենալով հստակ ձևակերպված պայմանագրեր` մենք կկարողանանք և´ վերահսկել, և´ ապահովել հետագա պեղումների իրականացման, գիտական աշխատանքները, և´ հանրահռչակել այդ քարանձավները:

Նախատեսված մրցույթը միտված է այդ ամենի կանոնակարգմանը:

Վարձակալության կտրվեն հետևյալ քարանձավները` Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» քարանձավները:

Մրցույթի անցկացման համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մարտի 28-ից հաշված 45-օրյա ժամկետում:  Քարանձավները կարող են տրամադրվել քսանհինգ տարով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am