Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անկախ ՀԱՊԿ-ը գլխավորող անձից Ռուսաստանն ու Հայաստանը կառույցում լուրջ համագործակցություն ունեն. քաղաքագետ

Անկախ ՀԱՊԿ-ը գլխավորող անձից Ռուսաստանն ու Հայաստանը կառույցում լուրջ 
համագործակցություն ունեն. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դրական է գնահատում  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի նշանակումը, սակայն կարծում է, որ դրանով Հայաստանի համար իրավիճակ չի փոխվի: «Իհարկե, դա վատ չէ, բայց իրավիճակը չի փոխվի: Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում լուրջ համագործակցություն ունեն, որը պայմանավորված չէ այդ կառույցը գլխավորող անձերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն  ընդգծեց քաղաքագետը:

Նա հավելեց, որ կգա ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվեն կազմակերպության անդամ այլ երկրների ներկայացուցիչներ, սակայն դա չի նշանակում, որ տվյալ երկրների համար վիճակը կփոխվի: 

Անդրադառնալով Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելը ձգձգելուն` քաղաքագետը վստահեցրեց, որ դա Հայաստանի հետ որևէ կապ չուներ: «Դա կապված էր Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների հետ: Բելառուսը կամ նախագահ Լուկաշենկոն ամեն հարթակ օգտագործում են իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Վաղ թե ուշ այդ երկրները (Բելառուսը ևՌուսաստանը- խմբ.) գալիս են ինչ-որ համաձայնության: Դա տեղի ունեցավ նաև այս դեպքում»,- մանրամասնեց քաղաքագետը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի 2017թ. մայիսի 2-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am