Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

The Beautified Project ռոք խմբի համերգը նոր լիցքեր հաղորդեց հանդիսականին

The Beautified Project ռոք խմբի համերգը նոր լիցքեր հաղորդեց հանդիսականին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը վեց ամսով գործունեությունը դադարեցնելուց հետո՝ ապրիլի 17-ին, Հայաստանում ապրող երկրպագուներին ուրախացրեց համերգային ծրագրով, որն անցկացվեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Խումբը ներկայացրեց 11 տարվա գործունեության ընթացքում հիթ դարձած բոլոր երգերը՝ իր չորս ալբոմից:

Դահլիճը լեփ-լեցուն էր, երկրպագուները` ոգևորված: Հնչեցին «All alone» (Միայնակը), «Beyond the butterfly» (Թիթեռնիկից վեր), «It’s a little late» (Մի փոքր ուշ է), «Արագիլ» «Կիլիկիա», «Black wooden nest» (Սև փայտե բույն) և այլ ստեղծագործություններ, որոնք երաժշտասերները կանգնած էին ունկնդրում:

Համերգից հետո «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց խմբի անդամների հետ:

«Կար հսկայական էներգետիկ դաշտ, որը նպաստում էր, որ մենք ավելի ոգևորված ելույթ ունենանք: Ե’վ մենք էինք կարոտել մեր երկրպագուներին, և’ նրանք մեզ»,- նշեց խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը:

Նրա խոսքով` սա այս տարվա վերջին մենահամերգն էր, սակայն հնարավոր է ևս մեկը կազմակերպել, բայց ակուստիկ տարբերակով:

Խմբի դաշնակահար Առլեն Շավերդյանն ընդգծեց, որ դրական լիցքեր ստացան հանդիսատեսից և նույնը փոխանցեցին նրան: «Իմ ակնկալիքներն արդարացան. ասես հին հիշողությունները վերականգնվեցին»,-եզրափակեց նա:

Խմբի կիթառահար Արմեն Շավերդյանը շեշտեց, որ համերգից հետո եկավ այն եզրահանգման, որ, չնայած խմբի գործունեության վեցամսյա դադարին, հանդիսատեսն իրենց չի դավաճանել և իրենց կողքին է:  «Շատ ջերմ էր մթնոլորտը: Ինձ հատկապես ուրախացրեց այն փաստը, որ դահլիճում նկատեցի բազմաթիվ նոր դեմքեր, նոր մարդկանց, ինչը շատ ողջունելի է»,-նշեց Արմենը:

Անդրադառնալով իրենց վեցամսյա դադարին` նա ասաց, որ դա պայմանավորված էր ինչպես անձնական, այնպես էլ գործնական բնագավառում նոր, անհատական ծրագրերի իրականացմամբ:

Մի շարք երկրպագուներ նշեցին, որ համերգն իրենց նոր, թարմ լիցքեր հաղորդեց, և իրենք անհամբերությամբ կսպասեն խմբի հաջորդ ելույթներին:

The Beautified Project-ը 2017-ին մի շարք մենահամերգներ կունենա  արտերկրում: Ամռանը երկու տեսահոլովակ կհանձնի երաժշտասերների դատին:

Խումբը հիմնադրել է Անդրե Սիմոնյանը 2005 թվականին Լոնդոնում։ Առաջին երգը, "All Alone", Անդրեն ձայնագրել է 2005 թվականի վերջին։ 2006 թվականին The Beautified Project-ը՝ այդ ժամանակ Անդրե Սիմոնյանի սոլո-նախագիծը, Լոնդոնում թողարկում է իր առաջին դեմո-ալբոմը՝ Serenades for Insanity (Սերենադներ խելագարության համար)։

2008 թվականին խումբը, որին արդեն միացել էին Արմեն և Առլեն Շավերդյան զույգ եղբայրները, ձայնագրեց Behind the Happy Mask (Երջանիկ դիմակի հետևում) առաջին պաշտոնական ալբոմը։ Behind the Happy Mask ալբոմն առաջին անգլերեն ալբոմն է, որ երբևէ թողարկվել է Հայաստանում։ Ձայներիզն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ խումբն դրա հիման վրա թողարկեց վեց պաշտոնական երաժշտական տեսահոլովակներ, որոնցից մեկը՝ Me and My Despair-ը, ցուցադրվեց MTV-ով և PMC-ով:

 

Լուսանկարները՝ Դավիթ Այվազյանի

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am