Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Չառլի Չապլինի ավելի քան 600 երկրպագուներ թափառաշրջիկի զգեստներով հարգել են դերասանի հիշատակը

Չառլի Չապլինի ավելի քան 600 երկրպագուներ թափառաշրջիկի զգեստներով հարգել են դերասանի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չառլի Չապլինի երկրպագուները հռչակավոր դերասանի 128-րդ տարեդարձը   ֆլեշմոբով են նշել Շվեյցարիայում: 662 երկրպագուներ դերասանի գլխավոր գործող անձի՝ թափառաշրջիկ Չառլիի կերպարներով հավաքվել են  Վեվե քաղաքում, որտեղ վախճանվել Է Չապլինը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: 
Ֆլեշմոբի մասնակիցները հավաքվել են եւ աստղ են կազմել դերասանի տան առջեւի բացատում, որտեղ նա ապրել Է իր կյանքի վերջին 25 տարիներին՝ մինչեւ 1977 թվականը: 
Սըր Չառլ Սփենսեր Չապլինը դերասան Է եւ ռեժիսոր, որը մեծ ազդեցություն Է թողել զանգվածային մշակույթի եւ կինեմատոգրաֆի վրա: Չապլինը նկարահանվել Է 100-ից ավելի ֆիլմերում: Նա եղել Է նաեւ «Մեծ քաղաքի լույսերը», «Մեծ դիկտատորը» եւ «Բեմեզրի լույսերը» կինոնկարների ռեժիսորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am