Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Ֆորսաժ 8» ֆիլմի համաշխարհային դրամամուտքերն առաջին երեք օրում ռեկորդ են սահմանել

«Ֆորսաժ 8» ֆիլմի համաշխարհային դրամամուտքերն առաջին երեք օրում  ռեկորդ են սահմանել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան «Ֆորսաժ 8» (The Fate of the Furious, 2017) ֆիլմի համաշխարհային դրամարկղային մուտքերն առաջին վարձութային հանգստյան օրերին, նախնական տվյալներով, կազմել են շուրջ 532,5 միլիոն դոլար, ինչը դարձել Է այս ցուցանիշի բացարձակ ռեկորդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին այս մասին հայտնել Է Universal Pictures ամերիկյան կինոընկերությունը, որը կինոնկարի իրավունքների սեփականատերն Է:  
Այսպիսով, ռեժիսոր Ֆելիքս Գերի Գրեյի կինոժապավենը, որը ֆիլմերի հանրաճանաչ շարքի ութերորդ մասն Է, գերազանցել Է նախորդ ռեկորդը, որը սահմանել Էր «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը»(Star Wars: The Force Awakens, 2015) կինոնկարը: Վերջինս վարձույթի առաջին օրերին աշխարհում վաստակել Էր 529 միլիոն դոլար:
«Ֆորսաժ 8»-ը վարձույթի առաջին հանգստյան օրերին նաեւ դրամարկղային մուտքերի վարկանիշի առաջին հորիզոնականն Է զբաղեցրել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս: Այդ ցուցանիշը կազմել Է 432,3 միլիոն դոլար, որն զգալիորեն գերազանցում Է այն գումարը, որը հավաքել Էր նախորդ առաջատարը՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը»(Jurassic World, 2015) ֆիլմը (316 միլիոն դոլար): 
«Ֆորսաժ 8»-ը՝ գլխավոր դերերում դերասաններ Վին Դիզելի եւ Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ, ամերիկյան կինովարձույթ Է դուրս եկել ապրիլի 14-ին: Կինոժապավենի բյուջեն կազմել Է 250 միլիոն դոլար: Շարքի առաջին յոթ ֆիլմերի ընդհանուր դրամարկղային մուտքերը գերազանցել են 4 մլրդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am