Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դոլֆ Լունդգրենը նկարահանվում Է «Ակվամեն» մարտաֆիլմում

Դոլֆ Լունդգրենը նկարահանվում Է «Ակվամեն» մարտաֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդական ծագմամբ ամերիկացի դերասան Դոլֆ Լունդգրենը միացել Է «Ակվամեն» ֆանտաստիկ մարտաֆիլմի նկարահանման խմբին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 13-ին իր Twitter-ում հայտնել Է ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Վանը:

«Ավելի դժվար Էր (եւ ավելի հետաքրքիր) դա գաղտնի պահելը: Բայց, վերջապես, բարի գալուստ Ատլանտիդա, Դոլֆ Լունդգրեն»,-գրել Է կինեմատոգրաֆիստը:
Դերասանը մարմնավորելու Է գլխավոր անտագոնիստին՝ Ներեուս թագավորին:
Ինչպես նշել Է ռեժիսորը, կինոնկարում Լունդգրենի հերոսն Էականորեն տարբերվելու Է նրանից, թե ինչպես Էր նա ներկայացված կոմիքսներում:  
«Ակվամեն»-ի համաշխարհային պրեմիերան նշանակված Է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին:   
Դոլֆ Լունդգրենը հայտնի Է այնպիսի ժապավեններով, ինչպիսիք են «Ռոքի», «Բազմակողմանի զինվորը», «Տիեզերքի տիրակալները», «Ջոշուայի ծառը», «Պատժիչը» եւ «Անզուսպները» ֆիլմերը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am