Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը միջազգային երաժշտական մրցույթում ներկայացնող աղջիկները հաղթանակ են տարել

Հայաստանը միջազգային երաժշտական մրցույթում ներկայացնող աղջիկները 
հաղթանակ են տարել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Music Talent League 2017» երաժշտական միջազգային մրցույթն անցկացվել է ապրիլի 5-9-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Հայաստանը ներկայացրել են  9-ամյա  Անժելա Ալբերտյանը, ով իր տարիքային խմբում առաջին տեղն է զբաղեցրել և 20-ամյա Մերի Ավետիսյանը, ով արժանացել է «Գրան պրի»-ին և առաջին մրցանակին: Այս մասին «Արմենպրես»-ը զրուցեց  «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախագահ Արման Ղուկասյանի հետ, ով նաև մրցույթի ժյուրիի անդամ է եղել:

«Անժելա Ալբերտյանը կատարել է հայրենասիրական «Ազգ իմ փառապանծ»-ը, իսկ Մերի Ավետիսյանը`  «Listen» երգերը: Վերջինս արժանացել է նաև մրցույթի 300 եվրո դրամական պարգևին, որը խաղարկվել է առաջին տեղերը զբաղեցրած բոլոր մասնակիցների միջև»,- ասաց Ղուկասյանը և հավելեց, որ Մերիին հրավիրել են մասնակցելու «Բալթյան ձայներ» հեղինակավոր մրցույթին, որը կանցկացվի ամռանը:

Նախագահի խոսքով` ինքը երրորդ անգամ է համագործակցում Մերի Ավետիսյանի հետ: 2016 թվականի նոյեմբերին Մերին մասնակցել է Գերմանիայում անցկացվող երաժշտական մրցութին, որտեղ առաջին մրցանակն է շահել, այնուհետև` Լոնդոնում կայացած մրցութներից մեկին:

Անդրադառնալով գնահատականների օբյեկտիվությանը` Արման Ղուկասյանն ընդգծեց, որ ժյուրիի 20 անդամների մեծամասնության քվեարկության արդյունքում են ընտրվել հաղթողները, և ինքը չի կարծում, որ իր ժյուրիի կազմում լինելը որոշիչ դեր է խաղացել իր հայրենակցուհիների հաղթանակի հարցում:

Մրցույթին 12 երկրներից 430 երաժիշտներ են մասնակցել: Այն նկարահանել է Լիտվայի առաջին պետական հեռուստատեսությունը: Մրցույթի տեսագրությունը շուտով կտեղադրվի նաև համացանցում:

 

Լուսանկարը` Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am