Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կիեւը հավասար հնարավորություններ Է խոստացել «Եվրատեսիլ»-ի մասնակիցներին

Կիեւը հավասար հնարավորություններ Է խոստացել «Եվրատեսիլ»-ի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւը հավասար հնարավորություններ Է երաշխավորում «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում Է հարգել ուկրաինական օրենքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են երկրի ԱԳ նախարարությունում: 
«Ուկրաինան հավասար հնարավորություններ Է երաշխավորում «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում Է երաշխավորել հարգանքն իր օրենսդրության նկատմամբ»,- ասված Է Twitter-ում արտաքին քաղաքական գերատեսչության միկրոբլոգում:
Տեքստին կից մեկնաբանության մեջ նշվում Է, որ Ռուսաստանից «Եվրատեսիլ»-ի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա արգելել են հենց երկրի օրենքների խախտման պատճառով: 
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել Է, որ «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի ռուս մասնակցի շուրջ ծավալված սկանդալը կարող Է հանգեցնել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) անդամների կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանման: Դրա հետ մեկտեղ նա հույս Է հայտնել, որ ԵՀՄ-ի մասնակիցները կընդունեն այդ հարցում Կիեւի դիրքորոշումը:  
«Կարծում եմ, որ մեր դիրքորոշումը կընդունվի ԵՀՄ-ի անդամների կողմից: Իսկ եթե մրցույթից հետո Ուկրաինայի դեմ  պատժամիջոցների հարց առաջանա Ռուսաստանի չմասնակցելու կապակցությամբ, լրացուցիչ կպարզաբանենք իրադրությունը»,-ընդգծել Է Կիրիլենկոն: 
Ավելի վաղ ԵՀՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Գուդմանը  հայտնել Է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը  շարունակում Է Կիեւում «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Նա հասկանալ Է տվել, որ ԵՀՄ-ում դեռեւս չեն ավարտվել Սամոյլովայի՝ Ուկրաինա մուտքի արգելքի հետ կապված խնդիրների լուծման շուրջ անցկացվող բանավեճերը:  «Մենք առաջիկա օրերին հետագա հաղորդագրություններ կունենանք (մամուլի համար)»,-խոստացել Է Գուդմանը:
«Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչներն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու են մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր արենան կդառնա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am