Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 11.04.2017


Սպասվող լրահոս. 11.04.2017

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Երևանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Այսօր` ապրիլի 11-ին, նախատեսված է Միխեիլ Ջանելիձեի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մինչ այդ Վրաստանի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում այսօր լրագրողների հետ կհանդիպի Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ընկերության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը: Նա կներկայացնի գործակալության գործունեության արդյունքները։

6-րդ գումարման Ազգային ժողովում ՀՀ ազգային փոքրամասնությունների նորընտիր ներկայացուցիչներ՝ Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովն ու «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովը կխոսեն ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին: Նրանք կանդրադառնան նաև նոր ձևավորվող օրենսդիր մարմնում ազգային փոքրամասնությունների դերակատարությանը:

Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերի, խորհրդարանական համակարգի արդյունավետության մասին էլ կխոսի ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Մայիսի 14-ին անցկացվելու են Երեւանի ավագանու ընտրությունները: Արդեն հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ն, ԵԼՔ դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Այսօր ԵԼՔ դաշինքի ավագանու թեկնածուներ Տիգրան Ավինյանը և Էդուարդ Աղաջանյանը կներկայացնեն առաջիկա անելիքները:

Քառօրյա պատերազմից 1 տարի անց ի՞նչ խնդիրներ ունեն զոհված հերոսների ընտանիքները, այս ընթացքում ի՞նչ աջակցություն են ստացել: Այս և այլ հարցերին կանդրադառնան ՀԿ-ներն` ամփոփելով կատարված աշխատանքները: Հասարակական կազմակերպությունները կներկայացնեն նաև զոհված հերոսների 25 ընտանիքներին աջակցելու նպատակով նախատեսված միջոցառումների շարքը:

Հայաստանի գրողների միությունում կանցկացվի արձակագիր Հրաչյա Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ:

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում էլ կբացվի «Պատմություն դարձած ժամանակը...» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի արխիվում պահպանվող մայրաքաղաք Երևանի և Հայաստանի այլ վայրերի XX-XXI դարերի քաղաքաշինությանը, ճարտարապետությանը և փոքր ճարտարապետական ձևերին վերաբերող նախագծերն ու էսքիզները, լուսանկարները, մանրակերտերը և այլ հետաքրքիր ու արժեքավոր նյութեր:

Այսօր լրագրողների հետ կհանդիպեն ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հաջողության հասած Հայաստնաի ծանրամարտիկները: Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը և Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կամփոփեն Եվրոպայի առաջնության արդյունքները, ինչպես նաև կներկայացնեն հավաքականի առաջիկա անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am