Մշակույթ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 8-ից կբացվի «Հնչյունև լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը։

Ցուցադրության նպատակն է՝ լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, դրանց կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համապատկերին, ինչպես նաև երաժշտի ու նվագարանագործ-վարպետի դերին պատմության հոլովույթում։Ներկայացվելու են բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ և այլն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հնչյունևլռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրության համադրողը Նայիրի Խաչատուրեանն է:

Ցուցադրությանն իրենց նպաստն են բերել հետևյալ գործընկեր հաստատությունները. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստանի պատմության թանգարան, Մաշտոցի անվան Մատենադարան, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան, Նոր Ջուղայի ՍուրբԱմենափրկիչՎանքի Մատենադարան, Յուշամատեան։ Շնորհակալություն ենք հայտնում հետևյալ անձանց իրենց օժանդակության համար. Զիլճեան ընտանիք, Անահիտ Բերբերյան, Վարպետ Սադոև, Համլետ Պետրոսյան, Արգամ Այվազյան, Յակոբ Չոլաքեան, Շանթալ և Ժան-Կլոդ Օթըլիէ, Հրայր Բազէ Խաչերեան, Յարութիւն Խաչատուրեան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում