Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Քաղտեխնոլոգն անակնկալ չի համարում ԱԺ ընտրությունների արդյունքները

Քաղտեխնոլոգն անակնկալ չի համարում ԱԺ ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի 2017 թվականի ընտրությունների արդյունքները անակնկալ չէին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Հանրապետական կուսակցությունը ստանալու է իր բոնուսային տոկոսները, ինչը հնարավորություն կտա այդ ուժին կայուն մեծամասնություն կազմել»,- նշեց քաղտեխնոլոգը: Սակայն, ըստ Հակոբյանի, ՀՀԿ-ն կշարունակի համագործակցել ՀՅԴ-ի հետ, քանզի երկու քաղաքական ուժերն ունեն երկարաժամկետ կոալիցիոն պայմանագիր:

Հակոբյանի դիտարկմամբ` «Ծառուկյան» դաշինքը, որպես ընդդիմադիր ուժ կոալիցիա չի կազմի մյուս ընդդիմադիր ուժի՝ «Ելք» դաշինքի հետ, որովհետև նրանց նպատակները էապես տարբերվում են:

Քաղտեխնոլոգը անակնկալ համարեց այն, որ վիճակագրական վերջին տվյալներով Հայաստանում քաղաքացիների 20-25 տոկոսն ունի արևմտամետ հայացքներ, սակայն այդ հանգամանքը չօգնեց գլխավոր արևմտամետ ուժին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը հավաքել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայները:

«Կարծում եմ, այդ 20-25 տոկոս ձայների մի մասն անցել է «Ելք» դաշինքին, որի  անդամներից շատերն ունեն արևմտամետ հայացքներ, իսկ մյուս մասը՝ ՀՀԿ-ին: Վերջինիս օգտին քվեարկելը պայմանավորված է նրանով, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ունի ժողովրդական համբավ և  քարոզարշավն անց էր կացնում արևմտյան ոճով»,- ասաց Հակոբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am