Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 31.03.2017

Սպասվող լրահոս. 31.03.2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում սպասվում են նոր փոփոխություններ: Այսօր` մարտի 31-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը կներկայացնեն մանրամասներ սպասվող փոփոխությունների վերաբերյալ: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը նաև կհրապարակի պաշտոնական կայքերում տեղեկատվության տրամադրման վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները:

Երևանում կանցկացվի հարկային բարեփոխումների իրազեկումը և նոր Հարկային օրենսգրքի հիմնական խոչընդոտների վերաբերյալ կլոր սեղան-քննարկում: Միջոցառման հիմնական նպատակն է նոր Հարկային օրենսգրքի իրազեկումը և բիզնեսի համար պոտենցիալ խոչընդոտների քննարկումը։ Բիզնես համայնքի ներկայացուցիչներին կտրվի հնարավորություն ծանոթանալ հարկային բարեփոխումներին և ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ բիզնեսին վերաբերող հարկային բարեփոխումների մասին համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների և փորձագետների կողմից։ Քննարկումը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից:

«Սփյուռքի հայտնի հայ որոշ գործիչներ Հայաստանում են և պատրաստվում են առաջիկա ընտրություններին մասնակցել որպես դիտորդ: Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը կհանդիպեն լրագրողների հետ:

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Ֆրանսիական համալսարանը կազմակերպում է «Հարցեր ֆրանկոֆոն ուսանողների համար» ինտելեկտուալ խաղ-մրցույթ։ Մասնակիցները պետք է պատասխանեն Ֆրանսիային, ֆրանկոֆոնիային և ֆրանսիական մշակույթին վերաբերող հարցերին: Հաղթողները և մասնակիցները կպարգևատրվեն մրցանակներով:

Էրեբունի վարչական շրջանը համերգային միջոցառում է կազմակերպում էրեբունցիների և երևանցիների համար: Էրեբունի թանգարան արգելոցի հրապարակում կեսօրին մասնակիցներին տոնական օր կպարգևեն աճպարարները, ծաղրածուները, մուլտ հերոսներն ու խաղավարները: Արդեն երեկոյան կմեկնարկի համերգային շոու ծրագիր, որը կուղեկցվի հայ աստղերի կատարումներով, պարային խմբերի ելույթներով: Սպասվում են նաև բազմաթիվ անակնկալներ:

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տոն է: Այնտեղ կանցկացվի հոբելյանական երեկո՝ նվիրված դերասաններ Տիգրան Ներսիսյանի եւ Նելլի Խերանյանի ծննդյան 50-ամյակին ու ստեղծագործական գործունեության 30-ամյակին:

 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am