Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հինգ մարդ Է զոհվել Ուելսում ուղղաթիռի կործանման հետեւանքով

Հինգ մարդ Է զոհվել Ուելսում ուղղաթիռի կործանման հետեւանքով

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ մարդ Է զոհվել Հյուսիսային Ուելսի Սնոուդոնիա տարածաշրջանում ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Նշվում Է, որ ավելի վաղ մասնավոր ուղղաթիռը, որը Լութոնից թռչում Էր Դուբլին, կորել Էր ռադարներից, ինչից հետո սկսվել Էին դրա ընդգրկուն որոնումները: 
Ըստ ոստիկանության տվյալների, ուղղաթիռը կործանվել Է Ռայնոգ Ֆոր լեռան մերձակայքում, ուղղաթիռի բեկորներից դուրս են բերվել բոլոր զոհվածների մարմինները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am