Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սիրիայից փախստականների թիվը հակամարտության սկսվելուց ի վեր գերազանցել Է հինգ միլիոնը

Սիրիայից փախստականների թիվը հակամարտության սկսվելուց ի վեր գերազանցել Է հինգ միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ այդ երկրից Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք եւ Եգիպտոս  փախստականների ընդհանուր թիվը գերազանցել Է 5 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հայտնել Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը:  
Ըստ որում, գերատեսչության տվյալներով՝ այդ թվից սոսկ 488 հազար սիրիացիներ են տեղավորվել փախստականների համար մասնագիտացված ճամբարներում:
Նախկինում ՄԱԿ-ը նշում Էր հիշյալ երկրներում 4,8 միլիոն սիրիացի փախստականների մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am