Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը վստահ է՝ 2018-ից սկսած ունենալու ենք հաստատակամ, կայուն, առողջ տնտեսական աճ

Կարեն Կարապետյանը վստահ է՝ 2018-ից սկսած ունենալու ենք հաստատակամ, կայուն, 
առողջ տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի համար պետբյուջեով նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճի ապահովումից 2017 թվականին առավել կարևոր է խնդիրների ախտորոշումը, սանիտարիզացիան, կառավարման համակարգի բարեփոխումները և կայունացումը:  

«Մենք հստակ ախտորոշել ու ձևակերպել ենք՝ որտեղ ենք գտնվում, ինչ խնդիրներ, հիվանդություններ ունենք, ուր ենք ցանկանում գնալ, ինչպիսի երկիր ենք կառուցելու: 2017 թվականին նախատեսում ենք իրականացնել ախտորոշում, սանիտարիզացիա, կառավարման համակարգի բարեփոխումներ, կայունացում: Այս չորս գործառույթը մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև, եթե չգիտենք մեր հիվանդության ախտորոշումը՝ լուծում չենք կարող տալ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Չարենցավանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Կարեն Կարապետյանը:

Նշելով, որ 2017-ի պետական բյուջեով ակնկալվում է ապահովել 3,2 տոկոս տնտեսական աճ՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն ընդգծեց. «Եթե հարցնեն, թե ինձ համար ինչն է կարևոր՝ այդ տնտեսական ա՞ճը, թե՞ վերը նշված չորս գործառույթը, անկեղծ կպատասխանեմ՝ երկրորդ տարբերակը, քանի որ այն իրականացնելու դեպքում հնարավոր է տնտեսական աճն ավելի լինի, մենք հստակ կունենանք այն կառավարման սուբյեկտը, որի զարգացումը պետք է ապահովենք: Բացի այդ, եթե այս չորս գործառույթն իրականացնենք, վստահ եմ, սկսած 2018-ից՝ ունենալու ենք հաստատակամ, կայուն, առողջ տնտեսական աճ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am