Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Ծառուկյան» դաշինքի թիմը պաշտոնների հարց երբևիցե չի քննարկել

«Ծառուկյան» դաշինքի թիմը պաշտոնների հարց երբևիցե չի քննարկել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրություններում մեծ հավակնություններ ունեցող «Ծառուկյան» դաշինքը չի հստակեցրել, թե ընտրվելու դեպքում իրենց թիմից ով ինչ պաշտոն է զբաղեցնելու: Մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, «Ծառուկյան» դաշինքի վարկանիշային թեկնածու Վահե Էնֆիաջյանը նշեց, որ թիմում երբևիցե չեն քննարկել, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, չնայած՝ ունեն արժանի կադրային ներուժ: «Մեր  դաշինքի համար այժմ ամենակարևորը քաղաքական փոփոխություն իրականացնելն է, որի համար մեզ սատարում են հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորության թեկնածուն:

Ըստ բանախոսի՝ այն քվոտան, որն այժմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը զբաղեցնում է Ազգային ժողովում, արմատական փոփոխություններ իրականացնելու հնարավորություն չի տալիս: Նրա խոսքով` իրենք ունեն բոլոր հավակնությունները իշխանության գալու համար: «Իրականում մենք հիմա չենք քննարկում, թե որ ուժի հետ համագործակցություն կարող ենք ունենալ. մեր ամենակարեւոր համագործակցությունը ժողովրդի հետ է: Մենք գնում ենք հաղթանակի: Սա մեր ցանկությունն ու տրամադրվածությունն է»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Խոսելով ընտրական օրենսգրքի մասին` պատգամավորության թեկնածուն նշեց, որ քարոզարշավի ընթացքում արդեն այն առաջացրել է մի շարք խնդիրներ: Այս օրենսգիրքը, նրա խոսքերով, ունի մի շարք բացեր եւ պետք է ենթարկվի արմատական փոփոխությունների: «Կիրառելու ընթացքում այդ բացերը մենք սկսեցինք արձանագրել եւ առաջիկայում վստահաբար պետք է անպայման անդրադառնալ ընտրական օրենսգրքին»,- ասաց նա:

Քարոզարշավի ընթացքում ամենահակասական թեմաներից մեկի` Արցախի հիմնահարցի շուրջ իրենց դիրքորոշումը ևս մեկ անգամ ընդգծելով` Վահե Էնֆիաջյանն ասաց, որ Արցախի Հանրապետության հետ կապված իրենց ծրագրային դրույթներում հստակ մատնանշված է, որ իրենք հիմնախնդրի լուծումը տեսնում են խաղաղ բանակցությունների, միջնորդների միջամտության ճանապարհով եւ ամենակարեւորը Արցախի ժողովրդի ու իշխանությունների մասնակցությամբ: «Մեր նախընտրական ծրագրի մասին մեծ հաշվով ժողովուրդն է, որ պետք է իր կարծիքը հայտնի, և նա է, որ պետք է ի վերջո հավանություն տա կամ չտա»,- եզրափակեց նա:

Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսվել է մարտի 5-ից եւ ավարտվելու մարտի 31-ին: Ընտրապայքարին մասնակցում են 9 քաղաքական ուժեր` հինգ կուսակցություն եւ չորս դաշինք:

Լիանա Անդրեյան

Լուսինե Թադեւոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am