Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀԿԿ-ն քարոզարշավն ավարտելու է երթով

ՀԿԿ-ն քարոզարշավն ավարտելու է երթով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մարտի 31-ին երթ է կազմակերպելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 29-ին ասուլիսում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Վազգեն Սաֆարյանը: Նա բարձր գնահատեց կուսակցության հնարավորությունները առաջիկա ընտրություններում:

«Ապրիլի 2-ին Կոմունիստական կուսակցության օգտին աննախադեպ շատ ձայներ են գրանցվելու, հատկապես՝ Երևանում: Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում ընտրողներից, ովքեր ասում են, որ մեզ են ընտրելու: Նախորդ ընտրություններում նման բան չի եղել: Հանրությունը մեր կարիքը զգում է, մենք էլ, մեր հերթին, թիրախավորում ենք մեր ծրագրային մոտեցումները»,- ընդգծեց Սաֆարյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Ելք» դաշինքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am