«Տաշիր Կապիտալ» -ը գնել է Հրազդան ՋԷԿ-ը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն(ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոսբաժնետոմսերը վաճառվել են «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրականընկերությանը: Նման որոշում մարտի 29-ի հերթական նստում կայացրել է Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` որոշումը կայացվել է հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը: