Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Եվրամիությունն ստացավ Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի պաշտոնական ծանուցումը

Եվրամիությունն ստացավ Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի պաշտոնական ծանուցումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թիմ Բարոուն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին Է հանձնել Brexit-ի գործարկման մասին ծանուցումը, ինչով պաշտոնապես մեկնարկել Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սպասվում Է, որ ավելի ուշ վարչապետ Թերեզա Մեյը հանդիպում կանցկացնի նախարարների կաբինետի հետ, իսկ այնուհետեւ ելույթ կունենա բրիտանական խորհրդարանում:
Նախատեսվում Է, որ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կտեւի երկու տարի:
Դոնալդ Տուսկը հաստատել Է, որ Brexit-ի մասին պաշտոնական ծանուցումն ստացվել Է: 
Սպասվում Է, որ Brexit-ի վերաբերյալ պաշտոնական ծանուցումից անմիջապես հետո կհրապարակվի ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների հռչակագիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am