Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շարմազանովը Ծառուկյանին պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով

Շարմազանովը Ծառուկյանին պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իր արտասահմանցի ընկերները պատրաստ են Հայաստանում 15 միլիարդ դոլարի ներդրումներ անել: Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահը Ծառուկյանի հայտարարությանը պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով: «Եթե մերը 5 միլիարդ է, իրենցը 15 միլիարդ, շատ լավ: Ես Ջիվանու ոճով կպատասխանեմ` մեր բլուրը իր բարձր սարին վնաս չէ: Տա Աստված, որ մեր երկրում ներդրումները որքան հնարավոր է շատ լինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Նա բոլոր հայերին` այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին, կոչ արեց անկախ ընտրությունների արդյունքներից խթանել ՀՀ-ում ներդրումների իրականացումը: «Անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կհասնի հաջողության, բոլորիս խնդիրը պետք է լինի խրախուսել մեր երկրում ներդրումների իրականացումը: Ես իմ բոլոր հայրենակիցներին, նաև պարոն Ծառուկյանին կոչ եմ անում անկախ ամեն ինչից նպաստել ներդրումների իրականացմանը, հատկապես եթե նման ընկերներ ունի»,- եզրափակեց Շարմազանովը:

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մարտի 28-ին դաշինքի քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը հայտարարել էր, որ արտասահմանցի իր ընկերները պատրաստակամություն են հայտնել ՀՀ-ում 15 միլիարդ դոլարի ներդրումներ անել, եթե ինքը ընտրություններում հաջողության հասնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am