Ֆրանսիայի նախկին վարչապետ Վալսը չաջակցեց կուսակից թեկնածուին
13:59, 29 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին վարչապետ սոցիալիստ Մանուել Վալսը հայտարարել Է, որ նախագահական ընտրություններում մտադիր Է պաշտպանել կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնին, այլ ոչ թե իր կուսակցությունից հավակնորդ Բենուա Ամոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ես չեմ կարող գնալ հանրապետության համար որեւԷ ռիսկի: Ես քվեարկելու եմ Էմանուել Մակրոնի օգտին»,-հայտարարել Է Վալսը՝ հանդես գալով BFM հեռուստաալիքի եթերում: Դա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ մտադիր չԷ որեւիցե կերպ մասնակցել Մակրոնի նախընտրական արշավին:
Հունվարին կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը առաջատարը դարձավ Սոցիալիստական կուսակցության փրայմերիզների արդյունքներով՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ Մանուել Վալսից:
France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ամոնը հայտարարել Է, թե զարմացած չԷ իրեն աջակցելուց Վալսի հրաժարումից: Դա ուղղված Է ինձ թուլացնելուն: Իմ ընտրարշավում ես խոսում եմ ֆրանսիացիների առօրյա կյանքի, այլ ոչ թե Վալսի կյանքի մասին»,-հայտարարել Է Ամոնը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված Է ապրիլի 23-ին: Ինչպես սպասվում Է, հիմնական պայքարը կծավալվի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին լե Պենի, կենտրոնամետ Էմանուել Մակրոնի եւ աջ կենտրոնամետ Ֆրանսուա Ֆիյոնի միջեւ:
Ընտրությունների ֆավորիտը համարվում Է Մակրոնը: Փորձագետները կարծում են, որ նա լե Պենի հետ դուրս կգա երկրորդ փուլ եւ այնտեղ կգերազանցի լե Պենին:
Լուսանկարը` REUTERS
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում