Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Էրմիտաժի փոխտնօրենը տնային կալանքի Է ենթարկվել

Էրմիտաժի փոխտնօրենը տնային կալանքի Է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի Է ենթարկել շինարարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
«Դատարանը քննել Է Պետական Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին վերաբերող նյութերը  եւ նրան տնային կալանքի Է ենթարկել երկու ամիս ժամկետով՝ մինչեւ մայիսի 23-ը»,- ասել Է մամուլի քարտուղար Եկատերինա Կրասնովան:   
Թանգարանի ղեկավարի տեղակալի նկատմամբ խափանման միջոցը դատարանի կողմից ընտրվել Է խոշոր խարդախության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:  
Հունվարի վերջին Ռուսաստանի Անվտանգության համապետական ծառայության օպերատիվ աշխատողները խուզարկություններ են կատարել Էրմիտաժում: Նրանց հետաքրքրել են Շկոլնայա փողոցում  ֆոնդային պահոցի երկրորդ հերթի կառուցման՝ 3,62 միլիարդ ռուբլի գումարի պետական պարտավորագրի հետ կապված փաստաթղթերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am