Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փոքր ՀԷԿ-երի արդիականացումից մինչև օրգանական սննդի արտահանում. Աբու Դաբիի համաժողովի գործնական արդյունքները

Փոքր ՀԷԿ-երի արդիականացումից մինչև օրգանական սննդի արտահանում. Աբու Դաբիի 
համաժողովի գործնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ,29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի արդյունքում արևային էներգետիկայի ոլորտում 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին հուշագրից բացի, ստորագրվել է ևս երեք հուշագիր՝ հիդրոէներգետիկ և գյուղատնտեսական նախագծերի իրականացման նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Մասնավորապես. 

  •  «Հիդրո Կորպորացիա» ընկերությունների խմբի և «Estekshaf Investment Company»-ի միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամաշտաբ և երկարաժամկետ ծրագրերի իրականացում: Նպատակը ցածր արտադրողականություն և վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված  փոքր ՀԷԿ-երի արդիականացումն է:
  • «Թամարա Ֆրութ» ՓԲԸ և «Natural Organic Healthy Food» (NOHF) ընկերության միջև կնքվել է բացառիկ պայմանագիր՝ արաբական վեց երկրներում 5 աստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցային համալիրներին օրգանական սնունդ մատակարարելու վերաբերյալ։ Առաջին խմբաքանակի արտահանումը նախատեսվում է 2017 թ. ապրիլի առաջին տասնօրյակում։
  • Հայ-Էմիրաթական գործարար միությունը և «Natural Organic Healthy Food» (NOHF) ընկերությունը կնքել են հուշագիր՝ Հայաստանում օրգանական սննդի վերամշակման կենտրոնի բացման վերաբերյալ։ 

Ներդրումային համաժողովի ընթացքում կայացել են նաև գործարար հանդիպումներ (B2B) հայկական և արաբական մինչև 100 ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Անցկացվել է հայկական ապրանքների համտես, որին ներկայացվել են բնական աղբյուրի ջրեր, օրգանական հյութեր, կոմպոտներ, մրգային պահածոներ, մեղր, շոկոլադ, չրեր, թարմ մրգեր արտադրող ավելի քան 10 ընկերության արտադրանք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am