Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտասահմանում գտնվող ՀՀ քաղացիների համար նախատեսվել է էլեկտրոնային եղանակով հաշվառում

Արտասահմանում գտնվող ՀՀ քաղացիների համար նախատեսվել է էլեկտրոնային 
եղանակով հաշվառում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ընդունվել է իրավական ակտ, որը քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով հաշվառվելու հնարավորություն է տալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ազատության TV»-ում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Սպասում ենք այդ հնարավորության տեխնիկական լուծմանը: Այլ պետությունում գտնվող ՀՀ քաղաքացին կկարողանա համացանցի միջոցով  կոդերը մուտքագրելով իր հաշվեհամարի հասցեն փոխանցել Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Բիչախչյանը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը կարծում է, որ  մեծ թվով անձինք կտրամադրեն իրենց բնակության վայրի հասցեն:

«Այդ անձինք շահագրգռված են հաշվառվելու, քանի որ թոշակավորվում են: Իսկ այն անձինք, ովքեր չեն հավառվում, բնականաբար, մնացել են Հայաստանի պետական ռեգիստրում և ընտրողների ցուցակում»,- նշեց Բիչախչյանը:

Նրա խոսքով` վարչական տուգանք չի սահմանվում արտասահմանում չհաշվառված քաղաքացիների նկատմամբ, քանի որ հնարավոր չի տուգանքի մեխանիզմները աշխատեցնել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am