Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ը հետաքրքրված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ

ԱՄՆ-ը հետաքրքրված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին ԱՄՆ ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ի ամյակի կապակցությամբ ուղարկված նամակում հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր էին փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել էր հակամարտության գոտում վերջին զարգացումները։ Այս համատեքստում շեշտվել էր անցյալ տարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Պետքարտուղար Թիլերսոնը վստահեցրել էր, որ ԱՄՆ-ը շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am