Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կարապի լճի տարածքն առաջիկայում կներկայանա ամբողջությամբ բարեկարգված և նորովի կանաչապատված

Կարապի լճի տարածքն առաջիկայում կներկայանա ամբողջությամբ բարեկարգված և 
նորովի կանաչապատված

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով մեկնարկել են Կարապի լճի շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևաննախագիծ» ՓԲԸ–ի մշակած նախագծով 9740 քմ տարածք զբաղեցնող մայրաքաղաքի հանգստի այս գոտում, որից 2545 քմ-ն լճի մակերեսն է, նախատեսված է առաջնահերթորեն բարեկարգել մայթերն ու ճեմուղիները: Դրանք, ի դեպ, կերեսապատվեն գեղարվեստական ձևավոր բետոնե սալիկներով: Տարածքում կկառուցվեն նաև բազալտե աստիճաններ: Մայրաքաղաքի բնակիչների և քաղաքի հյուրերի հանգիստը տվյալ վայրում լիարժեք ու հարմարավետ դարձնելու նպատակով կնորոգվեն նաև բազալտե նստարանները, կտեղադրվեն նորերը: Տարածքում կտեղադրվեն նաև նոր աղբամաններ: Նշենք նաև, որ  մալուխներն էլ կանցկացվեն ստորգետնյա եղանակով՝ հատուկ խրամուղային խողովակներով:

Կարապի լճի հարակից տարածքի կանաչապատման ընթացքում կճմապատվի 107 քմ,  կտնկվի 80 թուփ:

Առաջիկայում հանգստի սիրված գոտին շահագործման կհանձնվի ամբողջությամբ՝ այցելուներին ներկայանալով նորովի և առավել հարմարավետ պայմաններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am