Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մերկելը բարձր Է գնահատել ՔԴՄ-ի արդյունքը Սաարի դաշնային երկրամասի ընտրություններում

Մերկելը բարձր Է գնահատել ՔԴՄ-ի արդյունքը Սաարի դաշնային երկրամասի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ ՔԴՄ-ն հոյակապ արդյունք Է արձանագրել Սաարի դաշնային երկրամասի խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Մարտի 26-ին կայացած երկրամասային ընտրություններում զգալի առավելությամբ հաղթում Է Քրիստոնեադեմոկրատական միությունը: Նախնական տվյալներով՝ ՔԴՄ-ն հավաքում Է ձայների 40,7 տոկոսը: 29,6 տոկոսով ձայներով երկրորդ տեղում Է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Տարածաշրջանային խորհրդարան են անցել նաեւ «Ձախեր» կուսակցության (12,9 տոկոս) եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» (6,2 տոկոս) աջ կազմակերպության ներկայացուցիչները:
«ՔԴՄ-ն հոյակապ արդյունք արձանագրեց 40,7 տոկոս ձայներով: Դա ցույց Է տալիս, որ Սաարում ՔԴՄ կուսակցության միասնական ընտրարշավ Է անցկացվել, որն իրոք հասել Է Սաարի մարդկանց»,-ասել Է Մերկելը, հավելելով, որ արդյունքները «հիանալի են եւ հուսադրող», բայց հաջորդ վեց ամսում կուսակցությունը մեծ աշխատանք ունի անելու:
Այսպիսով, Սաարում, ամենայն հավանականությամբ, իշխանության գլուխ կմնա  «մեծ կոալիցիան (ՔԴՄ եւ ԳՍԴԿ): 
ԳՍԴԿ-ն պարտություն Է կրել Մարտին Շուլցի օրոք անցկացված առաջին ընտրություններում, որը պաշտոնապես կուսակցության նախագահ Է դարձել մարտի 19-ին: Այսպես կոչված Շուլցի Էֆեկտը, որն դրսեւորվում Էր սոցիալ-դեմոկրատների վարկանիշի հետեւողական աճով, չարդարացավ: ԳՍԴԿ-ի առաջնորդն ընդունել Է կուսակցության պարտությունը:       
Սաարը գտնվում Է Գերմանիայի հարավ - արեւմուտքում: Դա Գերմանիայի՝ տարածությամբ ամենափոքր ֆեդերալ երկրամասն Է, եթե հաշվի չառնենք երկրամաս-քաղաքները՝ Բեռլինը, Բրեմենը եւ Համբուրգը: Սաարում մեկ միլիոնից փոքր-ինչ պակաս մարդ Է բնակվում: Եվ այնուամենայնիվ այս երկրամասում տարածաշրջանային ընտրությունները համարվում են գերմանական կուսակցությունների համար առաջին կարեւոր թեստը Բունդեստագի ընտրությունների տարում, որոնք կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]