Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալի

Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել ահաբեկչության գործով ձերբակալված 
երկու կասկածյալի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ազատ է արձակել ավելի վաղ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կասկածյալներից մեկը բաց է թողնվել գրավի դիմաց` պայմանով, որ նա մարտի վերջին կմասնակցի հետաքննությանը: Մյուս կասկածյալից մեղադրանքները հանվել են: Եվս երկու կասկածյալներ շարունակում են կալանքի տակ մնալ:

Ներկայում հետաքննությունը փորձում է հասկանալ` արդյոք ահաբեկիչ Խալիդ Մասուդը գործել է միայնակ, թե ունեցել է հանցակիցներ:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին եղել է 52-ամյա ահաբեկիչը, Լոնդոնի Վեստմինստերյան կամուրջի մոտ վրաերթի է ենթարկել անցորդներին ու երեք ոստիկանի: Վարորդը թողել է մեքենան բրիտանական պառլամենտի մոտ, այնուհետև դանակով հարձակվել ոստիկանի վրա` փորձելով մտնել Համայնքների պալատ: Իրավապահները կրակել ու չեզոքացրել են հարձակվողին:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է չորս մարդ, շուրջ 50-ը տուժել են: Նրանց շարքում 12 ազգությունների ներկայացուցիչներ կան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am