Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անցած օրվա ընթացքում Եմենում բախումների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել. AFP

Անցած օրվա ընթացքում Եմենում բախումների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել. 
AFP

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում Եմենի հարավում կառավարական ուժերի և հոուսիթների միջև բախումների հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ֆրանսպրես»-ը (AFP)` հղում կատարելով ռազմական շրջանակներում իր աղբյուրներին:

Ըստ այդմ, հոուսիթների կողմից նշանակալի ակտիվություն է գրանցվել Շաբվա նահանգում:

Եմենում բախումները կառավարական ուժերի և շիական «Անսար Ալլա» շարժման մեջ ներգրավված հոուսիթների միջև շարունակվում են դեռևս 2014թ-ից: 2015թ-ից ի վեր կառավարական ուժերն աջակցություն են ստանում Սաուդյան Արաբիայի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am