Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵԱՏՄ-ում հաղորդակցության և տեղեկատվության ոլորտում համաձայնեցված քաղաքականության վերաբերյալ փաստաթղթեր կմշակվեն

ԵԱՏՄ-ում հաղորդակցության և տեղեկատվության ոլորտում համաձայնեցված 
քաղաքականության վերաբերյալ փաստաթղթեր կմշակվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում անցկացված ԵԱՏՄ նախարարների անդամ երկրների կապի ոլորտների նախարարների նիստում քննարկվել է հաղորդակցության և տեղեկատվության ոլորտում համաձայնեցված քաղաքականության վերաբերյալ փաստաթղթեր մշակելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 24-ին նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը նշեց, որ եկել են շատ կարևոր պայմանավորվածության այն մասին, որ սկսելու են ԵԱՏՄ անդամ երկրների միջև մշակել հաղորդակցության և տեղեկատվության ոլորտում համաձայնեցված քաղաքականության վերաբերյալ փաստաթղթեր:

«Քննարկել ենք հարցեր՝ կապված  ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական և հեռահաղորդակցության համակարգի զարգացման ռազմավարությանը, ինչպես նաև այն գործիքների մշակումը, որոնք ներդրված են մեր համատեղ գործունեությունում ընդհանուր գործողությունների իրականացման համար»,-ասաց ԵՏՀ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am