Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեքսիկայում զբոսաշրջիկների մոտ թռչել փորձող առյուծն ընկել Է զառիթափից

Մեքսիկայում զբոսաշրջիկների մոտ թռչել փորձող առյուծն ընկել Է զառիթափից
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Bioparque Estrella կենդանաբանական այգում Էլզա անունով առյուծը թռել Է դեպի զբոսաշրջիկների փոխադրող տրանսպորտային միջոցը եւ ընկել զառիթափից: Պատահարի տեսագրությունը մարտի 23-ին հրապարակել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Կենդանաբանական այգու ներկայացուցիչ Արտուրո Մոարի խոսքով՝ խրամատի լայնությունը, որը կենդանիներին բաժանում Է հիմնարկության այցելուներից, կազմում Է յոթ մետր, իսկ առյուծները թռիչքով կարող են հաղթահարել սոսկ հինգ մետրը: 
Ընկնելուց հետո գիշատչին տարել են անասնաբույժների մոտ, բայց բժիշկները գազանի մոտ ոչ մի կարգի վնասվածքներ չեն հայտնաբերել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am