Հայազգի հայտնի թմբկահար Ջոն «Սիբ» Հաշիանը մահացել է
15:48, 24 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 67 տարեկանում համերգային շրջագայության ընթացքում մահացել է ամերիկահայ թմբկահար, «Բոստոն» խմբի նախկին անդամ Ջոն «Սիբ» Հաշիանը:
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly-ն:
Երաժիշտը մահացել է մարտի 22-ի գիշերը Legends of Rock Cruise համերգային շրջագայության շրջանակում բեմում ելույթ ունենալուց հետո: Նրա մահվան պատճառը դեռ հայտնի չէ:
Ծնվել է 1949 թվականի օգոստոսի 17-ին: Աշխարհին հայտնի է, որպես «Բոստոն» խմբի թմբկահար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում