Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եթե առաջիկա կիրակի տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, քաղաքացիների մեծ մասը իրենց ձայնը կտա ՀՀԿ-ին

Եթե առաջիկա կիրակի տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, 
քաղաքացիների մեծ մասը իրենց ձայնը կտա ՀՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե առաջիկա կիրակի տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա համամասնական ընտրակարգով քաղաքացիների 29.4%-ը իր ձայնը կտա Հայաստանի Հանրապետական կուսակցությանը , Ծառուկյան կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28.2%-ը: Լրագրողների հետ հանդիպմանը նման ցուցանիշներ հրապարակեց Gallup international Association ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նրա խոսքով` եթե առաջիկա կիրակի տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, հարցվածների 6.1% իրենց ձայնը կտա ԵԼՔ կուսակցությունների դաշինքին, 4.8%-ը` Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, 4.4%-ը` Ազատ դեմոկրատներին, 3.4%-ը Հայկական վերածնունդ կուսակցությանը: Կոնգրես և ՀԺԿ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 2.9%-ը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան կուսակցությունների դաշինքի օգտին` 2.5%-ը, իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների  1.2%-ը:

«Հարցվածների 98.5 տոկոսը տեղյակ էր, որ ապրիլի 2-ին կայանալու են ՀՀ խորհրդարանական ընտրություններ, 1.5 տոկոսը տեղեկություն չուներ այդ մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

«Պատրաստվո՞ւմ եք, արդյոք, Դուք անձամբ մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հարցին», քաղաքացիների 66.6 տոկոսը դրական պատասխան է տվել, 3.8 տոկոսը՝ բացասական:

«Հարցումների համաձայն` ընտրություններին, հավանաբար, կմասնակցի հարցվածների 26.1 տոկոսը, հավանաբար չի մասնակցի 2.4 տոկոսը, եւ այդ հարցին դժվարացել է պատասխանել քաղաքացիների 1.0 տոկոսը»,-հավելեց Արամ Նավասարդյանը:

Հարցումներն անցկացվել են մարտի 12-19-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 1145 հոգի՝ մարզերից եւ համայնքներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am