Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ոստիկանությունը եւս երկու մարդ Է ձերբակալել Լոնդոնի ահաբեկչության գործով

Ոստիկանությունը եւս երկու մարդ Է ձերբակալել Լոնդոնի ահաբեկչության գործով

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ոստիկանությունը եւս երկու «կարեւոր ձերբակալություն» Է կատարել Լոնդոնի կենտրոնում կատարված հարձակման գործով: Այդպիսով՝ ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում ձերբակալված Է տասը մարդ, մի կին արդեն գրավով ազատ Է արձակվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Լույս մարտի 24-ի գիշերը հարձակման զոհերի թիվը հասել Է չորսի, Լոնդոնի հիվանդանոցում մահացել Է ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը՝ 75-ամյա մի տղամարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածների մասին, որոնց թվում Էին մի ոստիկան, 40-ամյա մի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Առնվազն 29 մարդ հայտնվել Է հիվանդանոցներում, նրանցից յոթը՝ ծանր վիճակում: 
Նախօրյակին Լոնդոնի ոստիկանությունը հայտնեց ահաբեկչի անունը: Նա Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակիչ Խալիդ Մասուդն Է, որն սպանվել Է հարձակման ընթացքում: 
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարձակումն իրականացվել Է երկու փուլով: Նախ ահաբեկիչը ավտոմեքենայով Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդներին, իսկ այնուհետեւ, դանակներով զինված, մի խումբ ոստիկաննների վրա Է հարձակվել խորհրդարանի շենքի մոտ: Ավելի ուշ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am