Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բուլղարիայի նախագահն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Բուլղարիայի նախագահն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմանը, իբր Բուլղարիայում ճնշումներ են իրականացվում ծագումով թուրք քաղաքացիների նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Dikaen լրատվական գործակալությունը:

«Մի կողմից խոսում եք ժողովրդավարությունից, մյուս կողմից ճնշում ծագումով թուրք քաղաքացիներին այդպես չի լինի»,-դիմելով Բուլղարիային` ասել էր Էրդողանը:

Բուլղարիայի նախագահ Ռադևը պատասխանելով Էրդողանի հայտարարությանը ասել է. «Բուլղարիան ժողովրդավարության դասեր չի տալիս, բայց միևնույն ժամանակ դասեր էլ չի վերցնում այն երկրներից, որտեղ հարգանք չկա օրենքի նկատմամբ: Բուլղարիան ոչ թե ուրիշների զգացմունքներին այլ սեփական օրենքներին հետևող Եվրոպական երկիր է»:

Բուլղարիայի իշխանությունները մարտի 17-ին ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար:

Պաշտոնական Սոֆիան իր դժգոհությունն էր հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ցանկանում էր միջամտել Բուլղարիայի ներքին գործերին: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ էր արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին:

Մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցելու է ԴՈՍՏ կուսակցությունը, որը ներկայացնում է այդ երկրում բնակվող 700 հազար թուրքերին: Թուրքիայի ղեկավարները կոչ էին արել ձայներ տալ հենց այս կուսակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am