Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Bugatti-ն 39 հազար դոլար արժողությամբ հեծանիվ Է ներկայացրել

Bugatti-ն 39 հազար դոլար արժողությամբ հեծանիվ Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի լյուքս ավտոմոբիլներ արտադրող Bugatti Automobiles ընկերությունը ներկայացրել Է 39 հազար դոլար արժողությամբ PG Bugatti Bike հեծանիվների սահմանափակ շարքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է ընկերության կայքում, հեծանիվներն աչքի են ընկնում աերոդինամիկական դիզայնով, ավելի քան 95 տոկոսով բաղկացած են ածխածնային մանրաթելից, ինչի շնորհիվ կշռում են 5 կիլոգրամից պակաս, եւ հանդերձված են ղեկի ավտոմատացման հատուկ համակարգով: Ընդամենը կթողարկվի 667 այդպիսի հեծանիվ: 
Bugatti-ն, ինչպես եւ լյուքս դասի բազմաթիվ այլ մակնիշներ, ջանում Է ընդլայնել արտադրանքի տեսականին: Մասնավորապես, ավելի վաղ ընկերությունը հայտարարել Է Bugatti Niniette արագընթաց կատերի մշակման մասին, որի արժեքը շուրջ 3,25 միլիոն եվրո Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am