Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ի հյուպատոսություններին կարգադրված Է այցագրեր չտալ առանց սոցցանցերում օգտահաշիվների ստուգման

ԱՄՆ-ի հյուպատոսություններին կարգադրված Է այցագրեր չտալ առանց սոցցանցերում օգտահաշիվների ստուգման

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր դեսպանություններին ու հյուպատոսություններին կարգադրել Է ստուգել ԱՄՆ-ի այցագիր ստանալու համար դիմած այն օտարերկրացիների օգտահաշիվները սոցիալական ցանցերում, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:  
Լրացուցիչ ստուգումների են ենթակա նաեւ նրանք, ովքեր գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ եղած տարածքներում: Բացի այդ, Պետդեպարտամենտը դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարել Է մտածել այն բանի շուրջ, թե եկվորների ուրիշ ինչ խմբերի պետք Է ավելի մեծ ուշադրություն դարձնել: 
Այս կարգադրությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ ընդունված միգրացիոն հրամանագրի շարունակությունն Է, որն ավելի ուշ չեղյալ հայտարարվեց ամերիկյան մի քանի դատարանների կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am