Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Չեչնիայում վեց զինյալներ են ոչնչացվել Ռոսգվարդիայի զորամաս ներխուժելիս

Չեչնիայում վեց զինյալներ են ոչնչացվել Ռոսգվարդիայի զորամաս ներխուժելիս

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութ զինյալներից բաղկացած խումբը լույս մարտի 24-ի գիշերը փորձել Է ներխուժել Չեչնիայի Նաուրիի շրջանում տեղակայված Ռոսգվարդիայի զորամաս, նրանցից վեցը ոչնչացվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել  են հանրապետության իրավապահ մարմիններում: 
«Վեց զինյալներ սպանված են, եւս երկուսը թաքնվել են»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ զորամասի հսկիչ անցակետում մարտը տեղի Է ունեցել ժամը 02:00-ի եւ 03:00-ի միջեւ: Ռոսգվարդիայի կորուստները ներկայում ճշտվում են: «Զորամասի տարածքում մարտական լիակատար պատրաստության վիճակ Է հայտարարված»,- հավելել Է աղբյուրը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am