Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մահացել Է Լոնդոնի ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը

Մահացել Է Լոնդոնի ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի հիվանդանոցում մահացել Է մարտի 22-ին բրիտանական խորհրդարանի շենքի մոտ կատարված ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը՝ 75-ամյա մի տղամարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հայտնել Է Sky News-ը: Այսպիսով, հարձակման զոհերի թիվը հասել Է չորսի: 
Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածների մասին, որոնց թվում Էին մի ոստիկան, 40-ամյա մի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Առնվազն 29 մարդ հայտնվել Է հիվանդանոցներում, նրանցից յոթը՝ ծանր վիճակում: 
Նախօրյակին Լոնդոնի ոստիկանությունը հայտնեց ահաբեկչի անունը: Նա Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակիչ Խալիդ Մասուդն Է, որն սպանվել Է հարձակման ընթացքում: 
Բացի այդ, ահաբեկչական գրոհին մեղսակցության կասկածանքով ձերբակալված Է ութ մարդ, այդ թվում՝ այն կինը, որին համարում են Մասուդի գործընկերուհին: 
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարձակումն իրականացվել Է երկու փուլով: Նախ ահաբեկիչը ավտոմեքենայով Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդներին, իսկ այնուհետեւ, դանակներով զինված, մի խումբ ոստիկաննների վրա Է հարձակվել խորհրդարանի շենքի մոտ: Ավելի ուշ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am