Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

PKK ղեկավարներից մեկը սպառնացել է Թուրքիայի հանրաքվեում «այո» քվեարկողներին

PKK ղեկավարներից մեկը սպառնացել է Թուրքիայի հանրաքվեում «այո» քվեարկողներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդստանի բանվորական կուսակցության ղեկավարներից մեկը համարվող Ջամիլ Բայըքը, ով գտնվում է Քանդիլում, սպառնացել է Թուրքիայում սպասվող հանրաքվեի ժամանակ «Այո» քվեարկել ցանկացող քրդերին և նրանց, ովքեր չեն ցանկանում մասնակցել հանրաքվեին և «ոչ» քվեարկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրական «Հաբերլեր»-ը:

Վիդոհաղորդագրությամբ հանդես եկած Բայըքը նշել է. «Եթե հանրաքվեին հաղթի «այո»-ն, դա կլինի Քրդստանի բանվորական կուսակցության վերջը»:

Բայըքը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում թուրքական բանակի կողմից  քուրդ զինյալների դեմ կատարվող ռազմական գործողությունները որակել է որպես քուրդ ժողովրդի դեմ կատարվող գործողություններ:

Բայըքը որոշ ժամանակ առաջ մեկ այլ հաղորդագրությամբ քրդերին կոչ էր արել մասնակցել հանրաքվեին և մասսայաբար  քվեարկել «ոչ»-ի օգտին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am