Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետը հորդորեց ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացն իրականացնել սեղմ ժամկետում

Վարչապետը հորդորեց ընկերություններին արտոնություններ տրամադրելու 
գործընթացն իրականացնել սեղմ ժամկետում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգեց Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի վճարման ժամկետը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Արարատի մարզի Ջրաշեն համայնքում զբաղվել թռչնամսի արտադրությամբ, որով կարտադրի տարեկան շուրջ 10 մլն ճուտ։

«Ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 500 մլն դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 150,4 մլն դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 22 աշխատատեղ110 հազ. դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ասաց Կարայանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորեց կանոնակարգել արտոնության տրամադրման գործընթացը և այն իրականացնել  հնարավորինս սեղմ ժամկետում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am